Վերջին օրերին Երեւանում տեղացող առատ ձյունը քաղաքացիների մոտ մեծ դժգոհություն է առաջացրել: Տանը նստել եւ ձյան փաթիլներով հիանալն աշխատող կամ սովորող մարդկանց համար անթույլատրելի «շռայլություն» է: Իսկ տանից աշխատավայր կամ ուսումնական հաստատություն տեղափոխվելն այդքան էլ հեշտ չէ: Տրանսպորտի վատ աշխատելու հետ մեկտեղ սարսափելի է քաղաքի փողոցների վիճակը: Կանգառից տրանսպորտ նստելու համար պետք է առնվազն «կասկադյոր» լինել: Երեկոյան տուն հասնելուց էլ մարդիկ մինչեւ գոտկատեղը թրջվում են: Ձյան առատ եւ անդադար տեղումները «լավություն» են արել միայն վարորդներին, որոնցից շատերը, ավտոմեքենաների համարանիշերը ձյունով ծածկելով, կարողանում են խախտումներ անել, քանի որ տեսախցիկներում համարները չեն երեւում:
ՁՅԱՆ «ԽԵՐԸ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՄԱՐԻԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ