Խոյ. Դուք այսօր նոր զգացումների կարիք ունեք, այնպես որ արժե առաջին հերթին մի որևէ բոլորովին անսովոր բան ձեռնարկել: Հենց’ դրանք ձեզ կմղեն սխրանքների և կօգնեն նվաճել նոր բարձրունքներ: Հնարավոր են փոփոխություններ պրոֆեսիոնալ ոլորտում` ձեզ մոտ նոր հետաքրքրություններ են առաջանում և պետք է գտնել այնպիսի մեկին, ով ավարտին կհասցնի ձեր նախկինում սկսած նախագծերը:
Անձնական հարցերում բավական հակասական վիճակ է. մի կողմից ձգտում եք կայուն փոխհարաբերությունների, մյուս կողմից անհանգտանում եք, որ դա կարող է ձեզ ձանձնացնել: Ինքնահեգնանքի կաթիլը օրվա մեջ ձեզ կօգնի վեճից խուսափելուն:
Ցուլ. Համապատասխան օր է բոլոր նրանց համար, ովքեր չեն վախենում անցյալին վերադառնալուց, այն վերլուծելուց և հին սխալները ուղղելուց: Հին ծանոթների հետ հանդիպումները կստիպեն մտորել այն բանի շուրջ, թե արդյոք ճի±շտ ուղի էիք ընտրել: Տարաձայնությունները կծագեն հենց’ մտերիմ մարդկանց հետ, իսկ պատահական ծանոթների կամ աշխատակիցների հետ լեզու գտնելը շատ ավելի հեշտ կլինի: Ցանկություն կունենաք սիրելի մարդու հետ կիսվել ձեզ հուզող հարցի շուրջ, սակայն այսօր դա պետք չէ անել, քանի որ ձեր անկեղծությունը կարող հանկարծ ձեր դեմ դուրս գալ:
Երկվորյակներ. Ամեն ինչ իր նորմալ հունով է ընթանում, միայն թե` շատ դանդաղ: Դուք կնախընտրեիք, որ իրադարձությունները զարգանան ավելի սրընթաց, սակայն ոչինչ չեք կարող անել` դրանք արագացնելու համար: Օրվա սկիզբը հարմար է ստեղծագործ բնույթի աշխատանքների համար.
Ձեր գաղափարներն ընդունվում են շրջապատի կողմից, սակայն ամեն մարդ չէ, որ դրանք ըստ արժանվույն գնահատում է: Օրվա ընթացքում բավական ժամանակ կունենաք կոկետությունների, սիրախաղի, հետաքրքիր ծանոթությունների համար: Սակայն ձեր նախազգացումը ձեզ հուշում է, որ որևէ լուրջ բան պետք չէ ակնկալել և չի սխալվում:
Խեցգետին. Այսօր անգամ ամենահամեստ արդյունքների դժվար կլինի հասնել առանց լուրջ ջանքեր թափելու: Ձեզ հաճախ են խանգարում մարդիկ, ովքեր նախկինում օգնում էին, և նրանց հակահարված տալը դժվար կլինի: Չեն բացառվում լուրջ վեճեր հին ընկերների հետ, ում ծանոթ են ոչ միայն ձեր ուժեղ, այլև` թույլ կողմերը: Անհաջող օր է գնումների համար. աշխատեք նվազագույնի հասցնել ծախսերը: Բազմամարդ տեղերում հնարավոր են տհաճ միջադեպեր, վտանգ կա կորցնելու արժեքավոր իր: Օրվա երկրորդ կեսին անուշադիր ու ցրված կլինեք, ինչը բացասաբար կանդրադառնա ընտանեկան գործերի վրա:
Առյուծ. Այսօր դուք շատ զգույշ եք, այդ իսկ պատճառով էլ կարողանում եք խուսափել ստորջրյա քարերից և դիմակայել բոլոր գայթակղություններին: Ցանկալի չէ գումար պարտք տալը, քանի որ հետո կարող եք խնդիրներ ունենալ վերադարձնելու հետ կապված: Ընդհանրապես` շատ ճիշտ կլինի, որ ավելորդ ծախսերից այսօր կտրականապես խուսափեք:
Օրվա երկրորդ կեսը կանցնի հանդիպումների մեջ: Հնարավոր է ռոմանտիկ հրապույր, որը հետագայում կարող է ձեզ համար բուռն էմոցիաների աղբյուր դառնալ: Հիշեք, որ այդ էմոցիաները ոչ միայն հաճելի են, այլև ձեզ շատ ցավ կպատճառեն:
Կույս. Այսօր պետք է ձգտեք սովորականից ավելի զգույշ լինել, եթե պլանավորում եք որևէ երկարաժամկետ միջոցառում. կա վտանգ, որ ինքներդ ձեզ կկապեք անիրականանալի պարտավորությունների, կամ այնպիսի հարաբերությունների հետ, որոնք ձեզ ավելի շատ գլխացավանք կպատճառեն, քան` հաջողություն: Ընդհանուր առմամբ, օրը ավելի հարմար է այն բանի համար, որ կենտրոնանաք ընթացիկ պահի վրա և փորձեք ուղղել այն, ինչը ձեզ դուր չի գալիս:
Մտերիմների հետ հարաբերությունները դասավորվում են բարդ, պաշտպանեք ձեր շահերը, եթե անգամ ստիպված եք լինելու <կոշտ> մեթոդներ կիրառել:
Կշեռք. Հանգիստ ու չափավոր օր է, որը հիմնականում ձեզ բերկրանք է պարգևում տհաճությունների բացակայությամբ: Ձեր գլխում ժամանցի և հանգստի հետ կապված բավական հետաքրքիր գաղափարներ են ծնվում, սակայն դժվար կլինի համոզել մտերիմներին` համաձայնվել ձեր առաջարկությունների հետ:
Սիրելի մարդը ձեզանից հեռանում է, ինչը ձեզ համար անչափ մտահոգիչ է. արժե անգամ մտածել այն հարցի շուրջ, թե արդյոք իմաստ ունի շարունակել հարաբերությունները, որոնցում, թվում է, թե ոչ կրակ է մնացել, ոչ`կիրք: Դուք չեք շտապում որոշում կայացնել և դա ճիշտ է. ստիպված չեք լինի հետո փոշմանել տաք գլխով արված վարքի համար:
Կարիճ. Այսօր ձեզ համար շատ օգտակար կլինեն ձեր բնատուր հմայքը և ամենատարբեր մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնելու ունակությունը: Օրը հատկապես հարմար է թիմային աշխատանքի համար և ինքնուրույն գործելու, կամ միայն ձեզ համար հետաքրքիր գործի վրա կենտրոնանալու հնարավորություն չի ստեղծում:
Դուք անվերջ ուշադրության կենտրոնում կլինեք, սակայն դրանից չեք հոգնի: Ձեր հասցեին շատ կլսեք հաճոյախոսություններ, սակայն ուշադիր եղեք այն մարդու հանդեպ, ով հիացմունքով է հետևում ձեզ և լռում է. հենց նա ձեր կյանքում կարևոր դեր է խաղալու:
Աղեղնավոր. Մի սպասեք նվերների, եթե այսօր ցանկանում եք ինչ-որ բանի հասնել, պետք է բավական չարչարվեք և լուրձ ջանքեր թափեք: Ընդ որում, արդյունքների կարող եք հասնել միայն ինքնուրույն արված նախաձեռնությունների շնորհիվ:
Այսօր բավական մեծ է մտերիմ մարդկանց հետ ամեն տեսակ տարաձայնություններ ունենալու հավանականությունը: Մտերիմներին անվերջ թվում է, որ դուք չափազանց թեթևամիտ և անլուրջ եք և ձեր ոչ մի գործողությունում չեք մտածում հետևանքների մասին: Շրջապատին հակառակում համոզելու ձեր փորձերը դժվար թե հաջողությամբ պսակվեն:
Այծեղջյուր. Այսօր չարժե որևէ կարևոր բան ձեռնարկել` մեծ է հավանականությունն այն բանի, որ մանր թյուրիմածությունները կխառնեն ձեր պլանները, իրենց հետ կբերեն ֆինանսական կորուստներ, ինչպես նաև կդառնան տարաձայնությունների առիթ այնպիսի մարդկանց հետ, որոնց հետ ձեր հարաբերությունները դուք թակն եք գնահատում:
Այսօր հատկապես ձեզ մտահոգում են առաջին հայացքից աննշան թվացող, սակայն շատ հաճախ հանդիպող տարաձայնությունները մտերիմների ու ազգականների հետ: Սիրելի մարդն այսօր, ինչպես երբեք ձեր ուշադրության և հոգատարության կարիքն ունի և ուրախանում է դրա ցանկացած դրսևորման հետ:
Ջրհոս. Պրոֆեսիոնալ ոլորտում հնարավոր են զգալի փոփոխություններ, նշանի բազմաթիվ ներկայացուցիչների համար օրը առավելապես կապված կլինի մեծ հեռանկար խոստացող գործնական առաջարկների հետ, որոնք կստիպեն վերանայել իրենց նպատակներն ու կարիերայի հետ կապված հեռանկարները:
Այսօր շանսը բաց մի թողեք ինքներդ ձեզ ուրախացնելու մի ինչ-որ նոր ու հետաքրքիր բանով: Ընտրեք հաճելի կոսմետիկ պրոցեդուրներ, այցելեք շոփինգի, գնեք ձեզ համար առավել հաճելի և թարմություն ներկայացնող բան: Հիշեք, որ այսօր դուք կարող եք ձեզ նման բան թույլ տալ:
Ձկներ. Այսօր դուք ստիպված կլինեք ժամանակավորապես ձեզ նվիրել բարդ ու հոգնեցոցւիչ գործի, որը, որքան էլ որ ձեզ տհաճ է, սակայն ձեր բանականությունը ձեզ հուշում է, որ այն անհնար է չիրականացնելը: Չարժե աշխատավայրում քննարկել իրավիճակը գործընկերների հետ` չափից ավելի բացբերանությունը այսօր կարող է ձեզ մեծ վնասներ պատճառել: Նվազագույնի հասցրեք ամեն ետսակի շփումներ:
Երեկոյան ամենից ճիշտ կլինի ընթերցանությամբ զբաղվելը: Ընդ որում, լավ կլինի, որ խստապահանջ լինեք ընտրված գրականության նկատմամբ և կարդաք միայն այնպիս բան, որը կարող է ձեզ լիցք և մտորելու նյութ տալ: