«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ ԱԺ-ում մեր թղթակցի հարցերին ի պատասխան վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել է, որ 4 ոչ իշխանական ուժերի կողմից իշխանություններին ներկայացրած պահանջների մեջ իրենց համար կան ընդունելի կետեր, եւ մի մասը կբավարարվի։
«Ես դրան (12 կետերին-խմբ.) կանդրադառնամ անպայման։ Մասամբ, կան կետեր, որոնց հետ կարելի է համաձայնել։ Ինչ մնում է բավարարելուն, չեմ կարող ասել՝ կեսը, թե ինչքան կբավարարենք, գուցե կեսից ավելին բավարարենք, կմտածենք»,- ասել է նա։
Հարցին, թե մտավախություն չունի՞, որ պահանջները չբավարարելու դեպքում կպահանջեն իր հրաժարականը, Աբրահամյանն արձագանքել է. «Իրենց պետք է հարցնեք, իրենք են որոշում»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում։