Արտեմ Ասատրյանը տեղյակ չէ․ «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը տեղեկություններ չունի այս օրերին լրահոսը հեղեղած հետապնդումների մասին, որոնք վերաբերում են կուտակային կենսաթոշակային պահումներից հրաժարվելու դեպքերին:

Մինչդեռ մայիսի 15-ին ՀՀ ազգային ժողովն ընդունել է օրենք «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, եւ այդ օրենքի 3-րդ հոդվածով կուտակային կենսաթոշակի մասնակիցներին իրավունք է տրվել գրավոր դիմում ներկայացնել գործատուներին՝ աշխատավարձից կուտակային վճարներ չհաշվարկելու եւ չփոխանցելու մասին:

Լրագրողներից լսելով հետապնդումների մասին, նախարարը զարմանքով արձագանքել է. «Դուք գիտե՞ք էդպիսի բան, կարո՞ղ եք ներկայացնել: Կոնկրետ տվյալներ կներկայացնեք՝ կասենք»: Ապա հորդորել է կոնկրետ փաստեր ներկայացնել պատկան մարմիններին: Այսինքն, ոլորտի պատասխանատուն ոչ միայն այդ հայտարարություններին ընթացք չի տալիս, այլեւ զլանում է անգամ հրապարակումներին ծանոթանալ»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում։   




Լրահոս