Վարչապետի թույլ տեղը․ «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց միայն Լյուդմիլա Սարգսյանի հարցին։

Իհարկե, նա իր այդ ջենթլմենական քայլը բացատրեց այն հանգամանքով, որ հարցն իրեն կին էր հղել, սակայն այստեղ խնդիրն այլ էր։ Բանն այն է, որ տիկին Սարգսյանի հարցը վերաբերում էր ոստիկանական համակարգին։ Իսկ դա պարոն Աբրահամյանի թույլ տեղն է։

Մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել, որ Հ. Աբրահամյանը լարված հարաբերություններ ունի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ՝ այնպես, ինչպես ուներ Տիգրան Սարգսյանի հետ։ Ներիշխանական խոսակցությունների համաձայն՝  Տ.  Սարգսյանից հետո Հ. Աբրահամյանն այժմ ցանկանում է, որ Գասպարյանն էլ պաշտոնից հեռանա։ Ահա թե ինչու վարչապետը գայթակղությանը չդիմացավ եւ Ոստիկանության հետ կապված հարցին պատասխանեց»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս