Արտոնություն տալ ՓՄՁ-ին և խոշորներին բերել հարկային դաշտ. Հովիկ Աբրահամյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Հովիկ  Աբրահամյանն այսօր գործադիրի նիստում հայտարարեց, որ  երեկ հանդիպել է փոքր և միջին ձեռնարկատերերի հետ: Հանդիպման ընթացքում խոսվել է ՓՄՁ-ին աջակցելու և  նրանց հուզող խնդիրների մասին: «Շրջանառության հարկը 3 տոկոսից  իջնելու է  մինչև մեկ տոկոս:  Դրանով մենք արտոնություն ենք  տալիս ՓՄՁ-ին, իսկ խոշոր ձեռնարկատերերին բերելու ենք  հարկային դաշտ: Դրա շնորհիվ կավելանան բյուջեի եկամուտները»,- մանրամասնեց Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետը հորդորեց  ֆինանսների նախարարությանը հետևողական լինել ՓՄՁ-ին աջակցելու  գործում և ՓՄՁ-ին չդիտարկի  որպես հարկատու:




Լրահոս