ՀՀ կառավարության այսօրվա նիստում օրակարգի հարցերը քննարկելուց հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանից հետաքրքրվեց Վերին Լարսի անցակետի մաքրման աշխատանքների մասին:
Նախարարը տեղեկացրեց, որ վրացի պաշտոնյաների հետ ամեն օր քննարկում են խնդիրը, կապի մեջ են վրացական կողմի հետ:
Գագիկ Բեգլարյանը նաև ասաց, որ անցակետը պետք է այսօր բացվեր, բայց անձրևների պատճառով այն փակ է:
Նախարարի տեղեկացմամբ՝ մաքրման աշխատանքները շարունակվում են. «Հուսանք ամսի 14-ին այն բաց կլինի: