Ազգայի Ժողովի փոխնախագահ Սամվել Բալասանյանն այսօր ընդունեց Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մի խումբ ուսանողների: Հանդիպման ընթացքում Սամվել Բալասանյանը խոսեց Ազգային ժողովի կողմից իրականացնող գործառույթների, խորհրդարանական դիվանագիտության և օրենսդիր դաշտում կատարվող աշխատանքների մասին: ԱԺ փոխնախագահի կողմից կարևորվեց նաև գալիք խորհրդարանական ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու անհրաժեշտությունը: Ուսանողներն իրենց հերթին ԱԺ փոխնախագահին ուղղեցին տարաբնույթ հարցեր, կապված` էթիկայի հանձնաժողովի, մեծամասնական, համամասնական ընտրակարգերի, տարբեր օրենսդարական նախաձեռնություններ հետ: Հանդիպումն անցավ ջերմ և փոխըմբռնման մթնոլորտում:
Հանդիպում ուսանողների հետ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ