Ռուսերենին պետք չէ տալ սահմանադրական կարգավիճակ. Արմեն Աշոտյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր կառավարության նիստից հետո անդրադարձավ «Ռոսիա սեգոդնյա» տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն, ՎԳՌՏԿ-ի (Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության) փոխտնօրեն Դմիտրի Կիսելյովի այն հայտարարությանը, որ Հայաստանում ռուսաց լեզուն հետընթաց է ապրում:

Աշոտյանի խոսքով`  հայ երիտասարդը պետք է 2 օտար լեզու առնվազն իմանա: Բացի այդ` ռուսերենի առաջխաղացման համար Հայաստանում ստեղծված են լավագույն պայմանները։

«Մեր երկրում այդ լեզուն դասավանդվում է երկրորդ դասարանից: Լեզվական օրենսդրության փոփոխության կարիք մենք չունենք, ՀՀ-ում թույլատրված է միջազգային կրթական ծրագրեր իրականացնել ավագ դպրոցների շրջանակում, և այդ օրենքի համաձայն՝ հնարավորություն կա ունենալ չորս անգլալեզու, ռուսալեզու դպրոց: Ուզում եմ ասել, որ ռուս գործընկերները դեռևս այդ քվոտայի և ոչ մի կետից չեն օգտվել»,- ասաց նախարարը։

Արմեն Աշոտյանի խոսքով` ռուսերենը  մեզ համար անվտանգության տեսակետից ռուսական արտադրության զինտեխնիկայից օգտվելու համար բացառիկ միջոց է: Սակայն ռուսերենը պետական լեզու չէ, և չկա անհրաժեշտություն այդ լեզվին տալ սահմանադրական կարգավիճակ»։




Լրահոս