ԱՂԻ ՊԱԿԱՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` շաբաթ օրը Հայաստանում վերջացել են աղի ու ավազի պաշարները, ինչի արդյունքում ոչ միայն մայրաքաղաքի փողոցները, այլեւ միջհամայնքային ճանապարհները ձյան ու մերկասառույցի պատճառով հայտնվել են պարզապես ողբալի վիճակում: Եւ միայն կիրակի երեկոյան ու երկուշաբթի առավոտյան են սկսել աղի հանքերում պայթեցումներ կատարել, պաշարները համալրել: Երեւանի քաղաքապետարանի մամուլի պատասխանատու Շուշան Սարդարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Երեւանում աղի պաշարներն ամբողջությամբ չեն սպառվել: Ըստ նրա՝ այդ պաշարներն օգտագործելուց ու սպառելուց հետո հանձնարարականներ են տրվել՝ պաշարները համալրելու համար:




Լրահոս