ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Միգուցե ինչ-որ մի թիմ էլ կա` կաշառք է տվել, նկարվել է, որ ասի` իրոք, վատ ընտրություն է»:

Գալուստ Սահակյան a1plus.am

Այսպիսով` ըստ նշանավոր հանրապետականի` Հրազդանի ընտրություններում, բացի երկու մրցակիցներից, եղել է նաեւ երրորդ, անտեսանելի մասնակիցը: Ընդ որում, այդ թիմի նպատակը կաշառք տալն ու նկարվելն է եղել, որ հետո ասի, թե ընտրությունները վատն են եղել ու կեղծվել են: Իհարկե, գուցե եւ այդպես է, բայց անհասկանալի է, թե ինչպես է Գրիգորիչը Երեւանից տեսել անտեսանելին, ու հայտնաբերել ընտրությունների երրորդ կողմին: Բայց ամեն դեպքում անհայտ է, թե դժվարությամբ նկատված այդ թիմը հանուն ինչի էր պայքարում: Չնայած պարզ է, որ համը հանելուց հետո ՀՀԿ-ն ուրիշ մեղավորների պետք է փնտրի:




Լրահոս