ՀԱՂԹՈՂՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կայացավ «Գրեմմի» ամենամյա մըրցանակաբաշխությունը, որը նվիրվեց հանկարծամահ եղած Ուիթնի Հյուսթոնի հիշատակին: Այնուամենայնիվ, այդ երեկոյի ընթացքում եղան կատարողներ, որոնք տուն գնացին բարձր տրամադրությամբ եւ մրցանակների մեծ քանակով: Երեկոյի ֆավորիտն էր բրիտանացի երգչուհի Ադելը, ով ճանաչվեց հաղթող բոլոր առաջադրված անվանակարգերում` «Տարվա ալբոմ», «Տարվա ձայնագրություն», «Տարվա երգ», «Լավագույն փոփ կատարող», «Լավագույն վոկալ փոփ ալբոմ»: «Լավագույն նոր արտիստ» եւ  «Լավագույն ալտերնատիվ երաժշտական ալբոմ» անվանակարգերում հաղթեց  Բոն Իվերը, «Լավագույն ռոք կատարում», «Լավագույն ռոք երգ», «Լավագույն ռոք ալբոմ» մրցանակները բաժին հասան  Foo Fighters-ին, իսկ «Լավագույն R&B  ելույթ»-ը` Քորին Բեյլ Ռեյին: «Լավագույն R&B ալբոմ» անվանակարգում հաղթեց  Քրիս Բրաունը:  Լավագույնները շատ էին, բոլորին թվարկելն անհնար է: Մրցանակաբաշխությանը հետեւեց աստղային փարթին, որտեղ եւ հայտնիները  լիցքաթափվեցին ու վայելեցին իրենց հաղթանակը: 




Լրահոս