Երկիր. “”Արմենպրեսի”” կալանավորված նախկին տնօրենը առողջական լուրջ խնդիրներ ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թերթը գրում է, որ “”Արմենպրեսի”” նախկին տնօրեն Տիգրան Հակոբյանը, ով մեղադրվում է 184 միլիոն դրամ հափշտակելու եւ յուրացնելու մեջ, կալանավորված է, առողջական լուրջ խնդիրներ ունի: “”Նա սրտի լուրջ վիրահատություն է տարել եւ էդ պայմաններում չէր կարելի կալանավորել: Ամեն անգամ նրան այցելելուց տեսնում ենք, որ բավականին լուրջ պրոբլեմներ ունի` կապտած է, երկար չի կարողանում աշխատել մեզ հետ””,- “”Երկիր””-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Հայկ Ալումյանը: Ինչ վերաբերում է այս գործով մյուս կասկածյալ ՀԱԿ առաջնորդի մամլո խոսնակի եղբոր` Վահան Մուսինյանին, ով հետախուզման մեջ է, Հայկ Ալումյանն ասաց, «մենք նրա հետ ոչ մի կոնտակտ չունենք, ինքը ոնց որ թե չկա””: Ըստ փաստաբանի` իրենք ունեն բոլոր ապացույցները, որ Տիգրան Հակոբյանը յուրացումներ չի կատարել, եւ գումարային յուրաքանչյուր տեղաշարժի վերաբերյալ փաստաթղթեր կան: Նա նշել է, որ Տիգրանի մասով շուտով ամեն ինչ պարզ կլինի, սակայն չի բացառվում, որ գործի քննությունը կձգձգվի` կապված Վահան Մուսինյանի հետախուզման մեջ լինելու պատճառով””,- գրում է “”Երկիր””-ը: 




Լրահոս