Ապագա. Մինչ Մարգար Օհանյանին դատում են նա Ծաղկաձորում դղյակ է կառուցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թերթը գրում է, որ թվում էր, թե Մ.Օհանյանի գործի հետ կապված այլեւս ուշադրության արժանի նորություն չէր կարող լինել: “Հարցը նրանում չէ, թե որտեղից ՃՈ պետին այդքան գումար, դա շատ է խոսվել եւ արդեն ձանձրալի է: Նույնիսկ առանձնատան չափսերը եւ ճոխությունը արդեն մեզ չի զարմացնում: Մեր`հարկատուներիս, փողերով կառուցված նման տները հազարավոր են, դա նույնպես սովորական է: Միակ հարցը, թե ինչպես պետք է արմատախիլ լինի նման անսահման ցինիզմը և վախի բացակայությունը: Մամուլում բազմաթիվ անգամ քննարկվել եւ վերլուծվել են Մարգար Օհանյանի գործին առնչվող գրեթե բոլոր նրբությունները: Մենք առաջին համարում նույնպես անդրադարձանց այս գործի ամենազավեշտալի մասին, որը վերաբերվում էր մեղադրյալի կողմից չյուրացված պետական միջոցների (137 մլն դրամ) վերադարձնելու հանգամանքին: Թվում էր, թե այս գործի հետ կապված այլեւս ուշադրության արժանի նորություն չէր կարող լինել: Դատավարությանը հետեւող յուրաքանչյուր մարդ հասկացավ, որ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրաժարականից հետո Օհանյանի գործի հետ կապված կրքերը հանդարտվեցին` դատավորը հասկացավ, որ ոստիկանական վերնախավը այդքան էլ հետաքրքրված չէ Մարգարին պատժելու մեջ, վկաները իրենց հերթին սկսեցին հետ կանգնել նախկինում տված ցուցմունքներից: Վերջնական ակորդը հանդիսացավ Ալիկ Սարգսյանի փոշմանած ուղերձը իր նախկին ընկերոջը եւ ամբողջ ոստիկանական համակարգին, քանի որ նա մեր պետության առաջին չինովնիկն էր, որը խախտեց ոստիկանության. “”Իրար փուռը չտալու, նույնիսկ բռնվելու դեպքում հարցը համակարգում լուծելու մասին”” չգրված օրենքը: Որպես իրավական պետության կայացման ճանապարհ, միանշանակ, սա է ճիշտը եւ առնվազն ոստիկանությունում պետք է վերանան “”գողական”” փոխհարաբերությունները: Մի քիչ անարդար է, որ չինովնիկին չեն զգուշացնում, որ արդեն չի կարելի պետական փողերը յուրացնել եւ նրան մեղադրում են մի բանի համար, որ միշտ նորմալ է համարվել, սակայն ինչ-որ մեկը պետք է լիներ առաջինը… Ապրելով Հայաստանում, մենք ամեն ինչի կարծես թե սովոր ենք, բազմաթիվ անգամ ականատես ենք եղել այս կամ այն չինովնիկի պաշտոնից ազատմանը, դատապարտմանը, նորից վերականգմանը: Շատ են եղել դեպքեր, երբ մեղադրվող պաշտոնյան սպասում է, թե երբ իրեն կմոռանան, որ հանգիստ սկսի փողերը վայելել, բայց այս դեպքը առանձնանում է իր յուրահատկությամբ: Մարգար Օհանյանը բյուջե է մուծում մոտ 500.000$ (գումարը բնականաբար իրենը չի, խեղճ բարեկամներն են հավաքել) եւ գտնվելով բանտում սկսում է Ծաղկաձոր քաղաքում կառուցել այնպիսի շքեղ առանձնատուն, որի կողքով անցնելիս ակամա փշաքաղվում ես: Օհանյանի հարեւանների հետ զրույցից հետո մեր զարմանքը եռապատկվեց: Դատավարության ամենաթեժ ժամանակահատվածում, երբ բոլորը կարծում էին, թե նրան սպասվում է առնվազն 5 տարի ազատազրկում, երբ խոսվում էր ոստիկանական հանցավոր խմբի բացահայտման մասին, Մարգարը որոշում է մեծացնել իր հողը եւ շենքը պատել ոչ թե բազալտով (հանկարծ չթվա թե էլ փող չունեմ), այլ ամբողջովին մարմարապատել: Շինարարական մանրամասներին չանդրադառնալով`ուղղակի նշենք, որ մարմարի նման քանակի արժեքը մոտ 200.000$ է: Հարցը նրանում չէ, թե որտեղի՞ց ՃՈ պետին այդքան գումար, դրա մասին շատ է խոսվել եւ արդեն նույնիսկ ձանձրալի Է: Ապշեցնում է ցինիզմը, ինքնավստահությունը, մարդկանց վրա թքած ունենալու կարողությունը: Պատկերացրեք ծաղկաձորցիներին, որոնք հեռուստացույց նայելիս տեսնում են, թե ինչպես է տեղի ունենում Մ. Օհանյանի դատավարությունը, ինչպես է դատական կարգադրիչը տեսախցիկի առաջ դուրս վռնդում Աժ պատգամավորին, որը փորձում է խախտել կարգը, թե ինչպես են խեղճացած ու վախեցած “”գաիշնիկները”” ցուցմունքներ տալիս եւ ինչպես թքած ունի այս ամենի վրա Օհանյանը””,- գրում է “”Ապագա””-ն: 




Լրահոս