![](https://armlur.am/wp-content/uploads/2012/02/17//18347.jpg)
Եվրահանձնաժողովը ողջունել է Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտիի այն ծրագիրը, որի համաձայն եկեղեցական անշարժ գույքը երկրի տարածքում պետք է հարկվի, -տեղեկացնում է BBC-ին:Այս քայլը Իտալիային տարեկան լրացուցիչ 1 միլիարդ եվրո եկամուտ կապահովի: Ներկայում եկեղեցական անշարժ գույքը Իտալիայում չի հարկվում, քանի որ դրա զգալի մասն օգտագործվում է կրոնական կարիքների համար: