Մոսկվայում անցկացվեց Էդվարդ Գրիգորյանի հիշատակը հավերժացնող աթլետիկայի միջազգային երիտասարդական մրցաշար: ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը տեղեկացնում է, որ Հայաստանը ներկայացրեց 17-ամյա Սաթենիկ Հովհաննիսյանը: Նա հեռացատկեց 613 սանտիմետր և վստահորեն գրավեց առաջին տեղը: Ի դեպ, Սաթենիկը 582 սանտիմետր արդյունքով առաջինն էր նաև Իրանի Մաշադ քաղաքում փետրվարի 5-ին անցկացված միջազգային մրցումներում:Սաթենիկ Հովհաննիսյանի անձնական մարզիչ, նախկինում նշանավոր արագավազորդ, ԽՍՀՄ և Եվրոպայի չեմպիոն Զաուր Սարգսյանը զրույցի ժամանակ ասաց, որ մինչև հուլիսի 8-ը կանցկացվեն աթլետիկայի Օլիմպիական վարկանիշային բազմաթիվ մրցաշարեր: Լոնդոնի Օլիմպիական խաղերի ուղեգրերի հավակնորդներից են նաև վազորդ Ամալյա Շառոյանը, հեռացատկորդներ Վարդան Փահլևանյանը և Արսեն Սարգսյանը:
Հայ մարզուհին միջազգային մրցաշարում գրավեց առաջին տեղը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ