Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը “Բարգավաճ Հայաստան” կուսակցությանն անդամագրվելու դիմում է ներկայացրել: Լուրը հաստատել է ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Թե արդյոք սպորտսմենուհին կհայտնվի նաեւ ԲՀԿ համամասնական ցուցակում, պատգամավորը ոչ հերքեց և ոչ էլ հաստատեց: Նշենք, որ Նազիկ Ավդալյանը 2009 թվականին Հարավային Կորեայում անցկացված աշխարհի առաջնության ժամանակ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը` դառնալով անկախ Հայաստանի պատմության մեջ ծանրամարտի առաջին աշխարհի չեմպիոնը: 2011թ-ին ավտովթարից հետո, Նազիկ Ավդալյանը ծանր վնասվածքներ ստացավ և ստիպված եղավ թողնել սպորտը:
Նազիկ Ավդալյանը ԲՀԿ-ին անդամագրվելու դիմում է ներկայացրել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ