Մազոխիստ զույգը ազատազրկվել է 8 տարով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Օհայո նահանգում ամուսնական զույգը դատապարտվել է ութ տարվա ազատազրկման` քաղցկեղի բուժելի տեսակից մահացած որդուն ժամանակին հիվանդանոց չտանելու համար,- հաղորդում է Reuters -ը: 8-ամյա Ուիլյամի ծնողները` 37-ամյա Մոնիկա Հասինգը եւ 40-ամյա Ուիլյամ Ռոբինսոնն ընդունել են իրենց մեղքը դեռ հունվարին:Նրանք մեղադրական կողմի հետ գործարքի մեջ են մտել, քանի որ, հակառակ դեպքում կդատվեին սպանության հոդվածով: Զույգի դատապաշտպանները հայտարարել են, որ Հասինգն ու Ռոբինսոնը չեն բուժել իրենց որդուն ֆինանսական պատճառներով: Նշենք, որ 8-ամյա Ուիլյամ Ռոբինսոն կրտսերը մահացել է 2008 -ի մարտին:




Լրահոս