ԷԼԻ ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ  դերասանուհի Անժելա Սարգսյանի պոռնո լուսանկարները նորից հայտնվել են համացանցում: Այս անգամ, սակայն, ոչ թե am տիրույթում, այլ com-ում, ինչը նշանակում է, որ լուսանկարները տեղադրված են արտերկրի սերվերներում: Դա զուգադիպել է  Կենտրոն եւ Նորք-Մարաշ  վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ ռեժիմով ընթացող  Կարեն Արայանի դատավարությանը, ով մեղադրվում է դերասանուհու լուսանկարները համացանցում տեղադրելու մեջ: Երբ վերջերս լուսանկարները տեղադրվել էին համացանցում,  ոստիկանության 1-ին վարչության 3-րդ` կիբեր հանցագործությունների դեմ պայքարի բաժինը բոլոր կայքերն օրենքով սահմանված կարգով փակել էր տվել: Այս անգամ եւս կայքը կփակվի, սակայն դրա համար որոշ ժամանակ կպահանջվի:




Լրահոս