«Սերժ Սարգսյանը միակն է ու անկըրկնելին»:
Միակ քրիստոնեա-դեմոկրատը սիրահարների օրվա առթիվ յուրօրինակ ու հրապարակային խոստովանությամբ հանդես եկավ: Թեեւ նրա ասածը, ցավոք, թե բարեբախտաբար, իրականության հետ բոլորովին կապ չունի, քանի որ Սերժ Սարգսյանը միակը չէ. ընտրություններում նա ուներ բավականին շատ մրցակիցներ ու գոնե համոզիչ հաղթանակ չկարողացավ տանել: Շատ մարդիկ մինչեւ հիմա նրան չեն ընկալում որպես նախագահ: Անփոխարինելի նույնպես չէ, քանի որ հենց առաջիկա ընտրությունները կփաստեն, թե ինչքան մարդ է գործող նախագահի հետ պատրաստվում մրցել` համարելով, որ նա ո՛չ միակն է, ո՛չ էլ անփոխարինելին: