«Մտավորականն էլ նույն ձեւի մարդ է, ինչպես մյուսները»:
Նախարարը նորից է վիրավորում մտավորականությանը: Ով, ով, բայց մտավորականներն իրենք իրենց «նույն ձեւի» մարդ հաստատ չեն համարում: Իսկ տվյալ դեպքում բողոքի նոր ու մեծ ալիք է բարձրանալու, եւ արվեստի գործիչները դարձյալ պնդելու են, թե նախարարն ու նախարարությունն իրենց անտեսում են: Ընդհանուր առմամբ, թվում է, թե Հ.Պողոսյանին դուր է գալիս, երբ նշանավոր մարդիկ իր մասին խոսում են, քննադատում` ասելով այն, ինչ իրականում են մտածում այդպես էլ չընդունված նախարարուհու մասին: Այս առումով թեեւ անտեղի, բայց սույն պաշտոնյան հերթական անգամ ձեռնոց է նետում մտավորականությանը: