ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՀՀԿ-ն ունենալու է շատ բարձր տոկոս»:

Մկրտիչ Մինասյան 1lur.am

Այսպիսով` մեծ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը նոր մրցակիցներ ունի: Ամենքն իրենց պարտքն են համարում հայեցողաբար կանխատեսումներ անել: Մրցավազքն այնքան ուժգին է, որ ամենատարբեր քաղուժերի ներկայացուցիչներն առաջնության դափնին իրարից անուղղակիորեն խլում են: Հետաքրքիր է` չկա մեկը, որ գոնե երկրորդ տեղի համար կռիվ տա: Ինչ վերաբերում է «շատ բարձր տոկոսին», ապա ձեւակերպումը որքան էլ համարձակ, բայց փոքր-ինչ պայմանական է. չկա կոնկրետ թիվ, ու դժվար է հասկանալ, թե ՀՀԿ-ի բարձր հավակնությունները մինչեւ ուր կարող են հասնել: Եթե այսպես շարունակվի, երեւի քսան տոկոսը ՀՀԿ-ի համար դառնա ամենաբարձր տոկոսը:




Լրահոս