Վարչապետն ու իր աշխատակազմի ղեկավար-նախարարը «պասերով» աշխատում են». «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, փաստորեն, մի կողմից՝ անուղղակի քննադատելով Տիգրան Սարգսյանի գործունեությունը, վերհանելով նախորդ կառավարության վատ կողմերը, մյուս կողմից՝ ծածուկ կրկնօրինակում է իր նախորդի «լավ» կողմերը:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հովիկ Աբրահամյանը Տիգրան Սարգսյանի նման արտերկրյա այցերը կազմակերպում է չարտերային չվերթերով: Բնականաբար, այդ չարտերային չվերթի ողջ գումարը վճարվում է ՀՀ պետական բյուջեից:

Մեզ հայտնի դարձավ, որ Հովիկ Աբրահամյանը չարտերային չվերթով մայիսի 30-ին մեկնել էր Մինսկ՝ հանդիպելու իր պաշտոնակցին եւ այդ այցը ՀՀ քաղաքացիներիս գրպանին արժեցել է մոտ 17 մլն դրամ կամ 41 հազար դոլար:

Նշենք, որ չարտերային չվերթը նա իրականացրել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի եղբորը պատկանող «Էյր Արմենիա» ընկերության միջոցով: Ստացվում է, որ վարչապետն ու իր աշխատակազմի ղեկավար-նախարարը «պասերով» աշխատում են»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:     




Լրահոս