Հատուկ գործողություն Չեչնիայում. 21 հատուկջոկատային է զոհվել (Տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չեչնիայի լեռնային շրջաններում վերջին մի քանի տարիների ամենախոշոր մարտական գործողությունն է իրականացվում` ծանր զրահատեխնիկայի և ռազմական ավիացիայի կիրառմամբ: Այս մասին հաղորդում են ռուսաստանյան ԶԼՄ-ները: Գործողությունն ուղղված է չեչեն գրոհայինների դեմ: Ամենավերջին տվյալներով Չեչնիայի Նոժայ-Յուրտովի շրջանում ռազմական գործողության ընթացքում արդեն իսկ 21 ոստիկան է զոհվել: Միայն վերջին օրվա ընթացքում գրոհայինները ՆԳՆ-ի 8 աշխատակից են սպանել: Իրավապահների կողմից վիրավորների թիվը հասնում է 36-ի: Գործողությունները բարդացրել են եղանակային պայմանները: Չնայած դրան, գործողությունը ավարտին է հասցվել և ոչնչացվել է “”Աբուդար”” մականունով 47-ամյա Մագարբի Թեմիրալիևի գլխավորած գրոհայինների խումբը: Այսօրվա ընթացքում 7 գորհային է սպանվել: Սակայն ավազակախմբի վերացմամբ հատուկ գործողությունը չի ավարտվում: Այսպիսի հայտարարություն է տարածել Չեչնիայի ղեկավարի մամուլի ծառայությունը:   




Լրահոս