Երեկ երեկոյան՝ ժամը 18:45-ի սահմաններում, “Արայ” ընկերության սեփականատեր Արմեն Պետրոսյանի քույրը՝ Արմինե Պետրոսյանը, մեքենան կանգնեցնելով դելֆինարիումի մերձակայքում գտնվող ավտոկայանատեղի հարեւանությամբ, երեխաներին տարել է դելֆինների մասնակցությամբ միջոցառում դիտելու:Մոտ 2 ժամ անց՝ ներկայացման ավարտից հետո, մոտենալով ավտոմեքենային, Արմինեն դիմապակու վրա ծրար է հայտնաբերել: Նա սկզբում մտածել է, որ դա ինչ-որ գովազդային ակցիայի “հետեւանք” է, սակայն ծրարի մեջ եղել է խտասկավառակ. “Տեսնելով դիսկը՝ նույնիսկ մտածեցի, թե ինչքան են զարգացել գովազդատուները, որ սկսել են դիսկեր տարածել”,- ասում է Արմինեն:Սակայն ավելի ուշ տանը նա պարզել է, որ խտասկավառակում ոչ թե գովազդ է, այլ իր հանգուցյալ եղբոր նախկին (քաղաքացիական) կնոջ՝ Տատյանայի եւ ոմն Արթուրի “Skype”-ով խոսակցության տեսագրությունը:Զրույցից կարելի է եզրակացնել, որ Արթուրը Արմեն Պետրոսյանի հետ ունեցել է մտերիմ հարաբերություններ, քանի որ նա մանրամասներ է պատմում իրենց ուղեւորությունից: Խոսակցության ընթացքում Արթուրն ու Տատյանան ինչ-որ գործողություն են նախապատրաստում Արմենի դեմ՝ ակնարկելով մի քանի տարբերակների իրագործման հնարավորության մասին:Հատվածներ Արթուրի և Տատյանայի խոսակցությունիցԱրթուրի եւ Տատյանա Չադենկովայի խոսակցությունից հասկացվում է նաեւ, որ այդ ամենում ներգրավված է Տատյանայի համադասարանցին, ում նույպես 100 հազար են մտադիր տալ (եթե դժգոհի, ավելին կտան): Եվ հենց այդ համադասարանցին էլ ասել է ինգուշների կամ դաղստանցիների մասին, ովքեր էլ ենթադրաբար պիտի իրագործեին սպանությունը:Արթուր – Իսկ ինգուշները կարո՞ղ են թռնել Հայաստան: Ինգուշնե՞ր են, թե՞ չեչեններ, որ դասարանցիդ ասում էր:Տատյանա – Դաղստանցիներ: Կամ ինգուշներ են, կամ դաղստանցիներ, մոռացել եմ: Չէ, նրանք սարերով են գալու:Արթուր – Ո՞նց սարերով: Պետք է նաեւ զենք վերցնել, քաղաք մտնել, նայել… Արմենը սարերում չի լինում, որ…Տատյանա – Բնական է, նրանք սարերով… Նրանք ոչ մի սահմանում չեն երեւում:Արթուր – Արմենին սարերում հո չե՞ն սպանելու, Արմենը սարերում չի լինում…Տատյանա – Չէ, նրանք սարերով կգան, ոչ թե օդանավով կամ այլ բանով:Արթուր – Այսինքն` անօրինակա՞ն են սահմանը հատելու:Տատյանա – Ոտքով, իհարկե:Արթուր – Միեւնույն է, այնտեղ մեքենա է պետք, բան է պետք:Տատյանա – Դե դրա համար էլ այդպիսի գումար է:Արթուր – Ուղղակի որ հետո չլինի… Չխնդրեն մեզնից` մեքենա է պետք, սա է պետք, որ էդպիսի բաներ մեզնից չխնդրեն:Զրույցի 20-րդ րոպեից պարզ է դառնում, որ դեռեւս անցյալ տարվա ձմռանը ,կովկասցի այդ մարդկանցե հետ երկու տարբերակ են քննարկել: Իսկ ոմն Արթուրի մասնակցությունը եւ Արմեն Պետրոսյանի հետ մտերիմ լինելը ակնհայտ է դառնում, երբ Արթուրը խոսում է ,ամեն ինչից տեղյակ լինելուե մասին. ,Շատ բաներ կան, որ նրանք չեն տրամաբանի` որտեղ է մանկապարտեզը, որտեղ վարորդը, թիկնապահը որտեղ է, ինչ է: Ինչպես ինձ համար Դաղստանում որեւէ բան անելը դժվար կլինի, այնպես էլ նրանց՝ Հայաստանումե:Արթուր – Նրանք չգիտեն չէ՞` ով է Արմենի ընկերը… Ով՝ ով, ինքդ ես հասկանում, իսկ ես բոլորին գիտեմ…Տատյանա – Ես ասացի` ամենալավը ճանապարհին է` Վրաստան:Արթուր – Վրաստանո՞ւմ:Տատյանա – Վրաստանի ճանապարհին: Այո:Արթուր – Արդեն Վրաստանո՞ւմ, թե՞ մինչեւ Վրաստան:Տատյանա – Ճանապարհին: Մինչ Վրաստանը:Արթուր – Մինչեւ Վրաստա՞ն նրանք դա անեն:Տատյանա – Այո, կարծում եմ… Կամ էլ Վրաստանում: Վրաստանում ինքը նրանց քաղաքացին չէ: Ես չեմ կարծում, որ այնտեղ որեւէ մեկը խիստ լարվի:Արթուր – Չէ՜, Վրաստանում գիտես ոնց է, ոնց որ շերիֆն է Ամերիկայում: Վրաստանում ավելի դժվար է, քան… Գիտեմ: Վրաստանում ոնց որ Դուբայում է: Հիմա էնտեղ գիտես. ոստիկանությունը ոչ կաշառք, ոչինչ… :Արթուրը համոզում է, որ Վրաստանում ավելի դժվար է իրագործելը, որովհետեւ ոստիկանները խիստ են, եւ ամեն տեղ տեսախցիկներ կան: Համենայնդեպս, Արթուրը երկուշաբթի ինֆորմացիա պետք է ստանար, որից հետո էլ ամեն ինչ պետք է պարզ դառնար:Տեսագրության մեջ հստակ երեւում է, որ Արթուրի եւ Տատյանայի խոսակցությունը տեւել է ավելի քան 2 ժամ, սակայն խտասկավառակում ձայնագրվածի տեւողությունը մոտ 25 րոպե է: Հետաքրքիր է, թե զրույցի որ հատվածներն են կրճատվել:Իբրեւ բնակության վայր Արթուրը “Skype”-ում նշել է ՌԴ Մոսկվա քաղաքը, չնայած նրա գրանցած տվյալները կարող են նաեւ կեղծ լինել: Ամեն դեպքում, այս ամենն իրավապահները կարող են պարզել եւ հենց Տատյանայի միջոցով նրա “Skype”-ի զրուցակցին գտնել: “Skype”-ով Արթուրի հետ կապվելու “Հետքի” փորձերն առայժմ արդյունք չեն տալիս. նա առցանց չէ:”Հետքին” հայտնի է դարձել, որ Արմեն Պետրոսյանի “ինքնասպանությունից” ժամեր անց Տատյանան գնացել է վերջինիս Դուբայում գտնվող տուն եւ փորձել մտնել ներս: Սակայն նրան դա անել թույլ չի տվել Արմեն Պետրոսյանի ներկայացուցիչը, ինչի առթիվ Տատյանան նույնիսկ բողոքել է Արաբական Միացյալ Էմիրությունների իրավապահներին, թե ինձ ներս չեն թողնում մահացած ամուսնու բնակարան: Սրան ի պատասխան՝ արաբ իրավապահները հարցրել են՝ իսկ ինչո՞ւ չեք գնում Ձեր ամուսնու մոտ: Վերջինս այդպես էլ չի կարողացել տուն մտնել:Թե նախկին ամուսնու բնակարանում ինչ էր նրան պետք վերջինիս մահվանից ժամեր անց, իրավապահներն առանց դժվարության կարող են պարզել:Հիշեցնենք՝ անցյալ տարվա հոկտեմբերի 16-ին Սևան-Երևան ավտոմայրուղուց Գետամեջ տանող հողածածկ ճանապարհին կայանված “ԲՄՎ X5″մակնիշի ավտոմեքենայում իրավապահները հայտնաբերեցին “Արայ” ՍՊԸ-ի հիմնադիր-սեփականատեր, 31-ամյա Արմեն Պետրոսյանի դիակը՝ քունքի մասում հրազենային վնասվածքով: Նրա աջ ձեռքին եղել է ՏՏ մակնիշի ատրճանակ՝ մատը ձգանին դրած:Ավտոմեքենայի աջ նստատեղին եղել է կաշվե սև պայուսակ, որի մեջ հայտնաբերվել է բելգիական արտադրության ,Բրաունինգե տեսակի ատրճանակ` 53 փամփուշտով, ՏՏ տեսակի ատրճանակի 6 փամփուշտ և մեկ կրակված պարկուճ:Նույն օրը ոստիկանության Կոտայքի բաժնում հարուցվեց քրեական գործ՝ “Ինքնասպանության հասցնելու” եւ “Ապօրինի զենք-զինամթերք կրելու”հատկանիշներով:1988 թ. հիմնադրված “Արայ” ընկերությունը LG, Toshiba, Electrolux, Zanussi, Panasonic, Vestel, Hitachi, Phillips եւ մի շարք այլ ընկերությունների պաշտոնական գործընկերն է, Հայաստանում գործող վաճառքի յոթ ցանցերից բացի ներկայացված է նաեւ Վրաստանում եւ Արաբական Էմիրություններում:Հոր՝ Արայիկ Պետրոսյանի վաղաժամ (սրտի կաթվածի պատճառով) մահվանից հետո ընտանեկան բիզնեսով զբաղվում էր վերջինիս միակ տղան՝ Արմենը, որն իր կառավարման հմտությունների շնորհիվ համարվում էր հաջողակ բիզնեսմեն: Նրա մահվանից հետո մամուլում շրջանառվող առաջին վարկածներից մեկն այն էր, որ 31-ամյա գործարարին շատ մոտ տարածությունից կրակել են, հետո սրբել ատրճանակի վրայի մատնահետքերը, այն դրել նրա ձեռքի մեջ, մատն էլ` ձգանին:Արմեն Պետրոսյանը վերջին տարիներին հիմնականում բնակվում էր Դուբայում: Հենց այստեղ էլ 2004 թ. նա հանդիպել է նավթային ընկերություններից մեկի աշխատակից Տատյանա Չադենկովային: Համատեղ կյանքի ընթացքում 2006 թ. ծնվել է նրանց դուստրը:Տատյանա Չադենկովայան news.am-ի հետ զրույցում նշել է, թե չի հավատում, որ Արմենը կարող էր ինքնասպանություն գործել, եթե, իհարկե, նա չի եղել ալկոհոլի ազդեցության տակ: Սակայն միեւնույն ժամանակ նա պատմել է, որ տարիներ անց Արմենն իրեն ծեծել է, նրա կյանքում կանայք են հայտնվել եւ վերջինս սկսել է հաճախ ալկոհոլ օգտագործել: Ըստ Տատյանայի՝ արդեն 2009-ից նրանք համատեղ չեն ապրում, եւ Արմենը դստերն իր ձեռքից ուղղակի խլել է:Տեղեկացնենք, որ Արմեն Պետրոսյանի մահվանից հետո կատարված համապատասխան փորձաքննությունը նրա օրգանիզմում թմրանյութի կամ ալկոհոլի առկայություն չի հայտնաբերել:
Կազմակերպված սպանությո՞ւն. սենսացիոն բացահայտումներ Արայի ինքնասպան եղած սեփականատիրոջ գործով (վիդեո)
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ