ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ին, ժամը 09.45-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Թալինի և Աշտարակի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները,իսկ Արագածի և Ապարանի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները ձնաբքի պատճառով հիմնականում փակ են և դժվարանցանելի: Փակ են Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Վերին Գետաշեն-Մադինա, Ալագյազ-Ծաղկահովիտ ավտոճանապարհները: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները և երթևեկության անվտանգությունը իրականացվում են “ՃՇՇ”-ի և ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ:ԱԻ նախարարությունը զգուշացնում և հորդորում է` զերծ մնալ վերոնշյալ ճանապարհներով երթևեկությունից: Փետրվարի 19-ին, ժամը 08.30-ի դրությամբ Վրաստանի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ավտոճանապարհը փակ է:
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ