Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Վարդենիսի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրօր-ի 157 հոդվածի 2-րդ մասի (աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ) հատկանիշներով: Ինչպես Վարդենիսից armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փետրվարի 11-ին` ժամը 16.30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Սոթքի ոսկու հանքի տարածքում աշխատանքներ կատարելու ժամանակ ավտոկռունկի փոքր բեռների համար նախատեսված բեռնակիր կեռիկն իր ծանրության գլանակով պոկվել և ընկել է հանքի բանվոր, Սյունիքի մարզի Ագարակ գյուղի բնակիչ, 58-ամյա Յուրա Բունիաթյանի վրա: Վերջինս տեղում մահացել էր: Ոստիկանության Վարդենիսի քննչական բաժանմունքի քննիչ Գեղամ Մարգարյանի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Հանք են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության պատասխանատուները: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի:
Սոթքի ոսկու հանքում բանվոր է մահացել (ֆոտոշարք)
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ