![](https://armlur.am/wp-content/uploads/2014/06/lars3.jpg)
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հունիսի 14-ին այցելել է Վրաստան, ուր այսօր ավարտվել են Գվելեթի-Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհի փլուզված հատվածի վերականգման աշխատանքները, և ճանապարհը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից։
Վերականգնված ճանապարհահատվածի վերաբացմանը ներկա են գտնվել նաև Վրաստանի ճանապարհների շինարարության դեպարտամենտի ներկայացուցիչները:
Նշվում է, որ վրաց-ռուսական սահմանային անցակետում ճանապարհահատվածի վերականգնմանը սպասող շուրջ 40 բեռնատարները հնարավորություն կունենան 1 օրում հասնել Հայաստան: