Հունվարին տնտեսությունը կիսով չափ պասիվացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տնտեսական ակտիվությունն այս տարվա հունվարին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 4.4%-ով, սակայն 2012 թ. հունվարին 2011 թ. դեկտեմբերի նկատմամբ այն նվազել է միանգամից 53.7%-ով: Ազգային վիճակագրական ծառայության այսօր հրապարակած մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ դեկտեմբերի նկատմամբ հունվարին նվազում է արձանագրվել տնտեսության բոլոր ոլորտներում՝ բացի սպառողական գներից, որոնք աճել են 3.6%-ով, իսկ 12-ամսյա կտրվածքով թանկացումը կազմել է 4.8%:Նկատենք, որ հունվարին, դեկտեմբերի համեմատ, ապրանքները թանկացել են՝ առանց հաշվի առնելու դեկտեմբերի թանկացումները, որոնք արդեն ավանդական են համարվում (2011 թ. դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, սպառողական գները բարձրացել էին 2.5%-ով): 




Լրահոս