«Գազպրոմն» Ուկրաինայի «Նաֆթագազին» գազ կմատակարարի նախնական վճարումների ռեժիմով: Նման փոփոխություն է տեղի ունեցել այն բանից հետո, երբ այսօր՝ հունիսի 16-ին, ավարտվել է Կիևի կողմից 1,95 մլրդ դորարի պարտքի վճարման ժամկետը:
Փաստորեն, դա նշանակում է, որ Ռուսաստանը դադարեցրել է Ուկրաինայի գազամատակարարումը. տեղեկացնում է BBC-ն:
Մինչդեռ Կիևը չի պատրաստվում վճարել Ռուսաստանին նոր սխեմայով: Ուկրաինայի էներգետիկայի նախարար Յուրի Պրոդանը հայտարարել է, որ իր երկիրը գազի մատակարարման դիմաց մտադիր չէ վաճառել ռուսաստանյան «Գազպրոմին» նոր՝ ավելացված գնով:
«Մենք չենք կարող նախօրոք 480 դոլար վճարել 1 կուբամետր գազի դիմաց», հայտարարել է Պրոդանը լրագրողներին: