Մոսկվայում բռնել են ինկասատորներին թալանողների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հատուկ նշանակության կենտրոնի ուժայինները Մոսկովայի քրեական հետախուզության հետ մեկտեղ ձերբակալել են ինկասատորներին և դրամ տեղափոխողներին կողոպտող երեք կասկածյալների: Այս մասին տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:

«Օպերատիվ միջոցառումների անցկացման ընթացքում Մոսկվայի ժամանակով 20:15-ին Վեսյոլայա փողոցում ձերբակալվել է երեք տղամարդ, որոնք արտասահմանյան մեքենայով միտումնավոր վթար են առաջացրել դրամ տեղափոխող մեքենայի հետ, և, զենքով սպառնալով, փորձել են հափշտակել 10 մլն ռուբլի», – հայտնել են ոստիկանության մամլո ծառայությունից:

Ձերբակալվածները ստուգվում են` նման հարձակումներին մեղսակից լինելու փաստը պարզելու նպատակով:

Մայիսի 8-ին Մոսկվայի մարզի քրեական հետախուզության աշխատակիցները ձերբակալել էին երկու կասկածյալների, որոնց մոտ հայտնաբերվել է 2 մլն ռուբլի:




Լրահոս