ԷԼԻ ԲՈՅԿՈՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզկենտրոն Իջեւանը մարզի միակ համայնքն է, ուր դեռեւս չի հաստատվել այս տարվա բյուջեն: Նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի ազգակից եւ կողմնակից ավագանու անդամներն առանց որեւէ պատճառաբանության նիստերին չեն ներկայանում: Փետրվարի 14-ի նիստը նախորդ նիստի նման  չկայացավ: Պատճառը նույնն էր` քվորումի բացակայությունը: Ավագանու 14 անդամից նիստին ներկայացել էր 7-ը: Չկայացած նիստի օրակարգը նախորդ` փետրվարի 10-ի նիստի օրակարգն էր. համայնքի 2012թ. բյուջեի նախահաշվի, քաղաքապետարանի եւ դրա ենթակա հիմնարկների հաստիքացուցակների եւ պաշտոնային դրույքաչափերի, 2012թ. տեղական տուրքերի ու վճարների չափերի  հաստատումը: Իջեւանի քաղաքապետ ընտրվելուց հետո դադարեցվել էին Վարդան Ղալումյանի` որպես ավագանու անդամի լիազորությունները: Նոր տարվա շեմին ձերբակալվել էր խուլիգանության գործով մեղադրվող ավագանու անդամ Հովիկ Խեչյանը: Ներկայումս ավագանու անդամները ստորագրություններ են հավաքում` Հովիկ Խեչյանի խափանման միջոցը փոխելու նպատակով ՀՀ վճռաբեկ դատարան դիմելու համար: Ավագանու նիստերին առանց պատճառաբանության չներկայացող ավագանու անդամների մեջ են Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն ենթակա մի հիմնարկի տնօրեն, նաեւ մարզպետի հետ սերտ կապեր ունեցող անձինք: Հետաքրքիր է, ինչու մարզպետը նրանց չի հորդորում կատարել ավագանու անդամի իրենց պարտականությունը եւ  ներկայանալ նիստերին: Միգուցե դրա պատճառն այն է, որ 2011թ. նոյեմբերի 13-ի քաղաքապետի ընտրություններում մարզպետի պաշտպանած թեկնածուն` ՀՀԿ անդամ Վարուժան Ներսիսյանը, պարտվեց ԲՀԿ անդամ Վարդան Ղալումյանի՞ն:




Լրահոս