ՀԱՐՑ. Ի՞նչ վերաբերմունք ունեք Համաշխարհային հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եղբոր, Հանրապետական խմբակցության պատգամավոր` Գագիկ Աբրահամյանի արարքի վերաբերյալ, որը արաբ մի շեյխի հետ հանքային ջրերի գործարան կառուցելու համար քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի եւ մոտ 100 գյուղացիների սեփական հողատարածքները խլեց: Ու դա արվեց Կառավարության որոշմամբ` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանի գլխավորությամբ:- Որ շարժումը սկսվեց, այդ ժամանակ ո՛չ Արա Աբրահամյանը, ո՛չ իր եղբայրը, ո՛չ շեյխերը, ո՛չ էլ այսօրվա կառավարության անդամները չկային: Ոտքի ելան մարտիկները` այդ թվում եւ Սասուն Միքայելյանը, որը 1990-ից սկսած հող է ազատագրել շեյխերից, ամբաշիներից (տասնապետ), մինբաշիներից (հազարապետ): Այսօր Կառավարություն ներկայացնողներն անգամ բանակում չեն ծառայել: Հերիք չէ, որ նրանք որպես քաղբանտարկյալ պահում են Սասունի նման տղուն, հիվանդությունները հաշվի չեն առնում, անցած ճանապարհը հաշվի չեն առնում, համ էլ միացել են շեյխին ու Սասունից եւ 100-ավոր գյուղացիներից հող են խլում: Ամոթ է, ամոթ:Այդ տարիներին գայիք, Սասունի կողքը կանգնեիք, նոր հիմա ասեիք, թե ճիշտ ենք անում, որ խլում ենք: Բայց ասեմ, որ վաղը Սասունը դուրս եկավ, էլի նույն Սասունն է եւ հող վերցնելու շնորհք ունի, էդ հաստատ իմացեք: Բայց Սասունը մեր հողերը չի խլել, ազատագրել է: Եւ Ադրբեջանից հող ազատագրողը շեյխից էլ կազատագրի: Եւ վերջում կուզեի, որ մեր ազատամարտիկ եղբայրները ոչ թե հատ-հատ խոսեին Սասունի համար, այլ միավորվեին, որովհետեւ եթե հիմա նրան են այդպես անում, նույն «ուղտը մեր դռանն էլ կչոքի»: ՎԱՐԴԱՆ ՍԱՄՍՈՆՅԱՆ (քյասիբ Վարդան)
ՍԱՍՈՒՆԸ ՀՈՂ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՇՆՈՐՀՔ ՈՒՆԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ