ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թենիսի  չեմպիոնուհի, Մեծ սաղավարտի եռակի հաղթող 24-ամյա Մարիա Շարապովան որոշել է իր հարսանիքի օրը: Այն տեղի կունենա նոյեմբերի 10-ին Ստամբուլում: Թենիսիստուհու ընտրյալն է 27-ամյա սլովենացի բասկետբոլիստ Վույաչիչը: Ի դեպ. հարսնացուի հայրն աղջկա ամուսնության մասին տեղեկացել է լրատվամիջոցներից: Յուրի Շարապովը բարկացել է դստեր վրա, քանի որ աղջիկն ինքնագլուխ որոշում է կայացրել` առանց նրա հետ նույնիսկ խորհրդակցելու: Երբ Մարիայի հոր վրդովմունքը հայտնվել է թերթերից մեկում, փեսացուն շտապել է հրապարակավ պատասխանել աներոջը. «Զարմանալու ոչինչ չկա, մենք նշանված ենք ու շատ երջանիկ, բնական է, որ մի օր որոշելու էինք ամուսնանալ: Հիմա հենց այդ ժամանակաշրջանն է: Մենք արդեն զբաղվում ենք հարսանիքի նախապատրաստական աշխատանքներով»:




Լրահոս