Այս տարի ամբողջ աշխարհում գրանցվել է ջերմաստիճանի նվազում, ինչին պատրաստ չեն եղել եվրոպական շատ երկրներում: Աննախադեպ ցրտից գոյացած սառույցի հալչելու հետեւանքով Իտալիայում քանդվել է Կոլիզեի` Հին Հռոմի ամենամեծ ամֆիթատրոնի վերին հատվածը: Տարածքը փակվել է, քանի որ ընկնող քարերը վտանգ են ներկայացնում մարդկանց համար, որոնք գալիս են հիանալու ճարտարապետական այդ կոթողով: Ձյան առատության պատճառով Հռոմի իշխանությունները մի քանի օր դադարեցրել են նաեւ դպրոցների դասերն ու արգելել քաղաքում տեղաշարժվել մոտոցիկլետներով:
ՑՈՒՐՏԸ ՎԱԽԵՑՆՈՒՄ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ