![](https://armlur.am/wp-content/uploads/2012/02/21//18516.jpg)
Շաբաթ երեկոյան “”Հետք”” էլեկտրոնային թերթը սենսացիոն հրապարկում արեց “”Արայ”” ընկերության սեփականատիրոջ մահվան պատճառների վերաբերյալ, որով ենթադրվում է, որ Արմեն Պետրոսյանի սպանությունը պատվիրված է եղել: Երեկ երեկոյան գործով որպես վկա հարցաքննության է կանչվել “”Հետքի”” գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը: Այս գործով ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանն էլ “”Հետքին”” տեղեկացրել է, որ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունն արդեն իսկ հանձնարարել է նախաքննական մարմնին` ոստիկանությանը, քննության առարկա դարձնել նշված հրապարակումը: