![](https://armlur.am/wp-content/uploads/2012/02/21//18521.jpg)
2012 թ. փետրվարի 20-ին ՀՀ պաշտպանության նախարարությության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենադանացման բաժանմունքում մահացել է ԼՂՀ զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Արթուրի Մարտիրոսյանը: Նարեկ Մարտիրոսյանը զինվորական հոսպիտալ էր ընդունվել 2012 թ. փետրվարի 16-ին ՝երկկողմանի սուբտոտալ թոքաբորբ, էքսուդատիվ պլևրիտ և անբարվար շնչառություն ախտորոշմամբ:Փաստի առթիվ ՊՆ քննչական ծառայության չորրորդ կայազորի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: