Եմենում այսօր արտահերթ նախագահական ընտրություններ են անցկացվում: Միակ թեկնածուն` փոխնախագահ Աբդ Ռաբու Մանսուր Հադին, առաջադրվել է գործող “Համընդհանուր ազգային կոնգրեսի” կուսակցության և ընդդիմության ուժերի կողմից: Իսկ երկիրը 30 տարի ղեկավարած Ալի Աբդալլա Սալեհը կոչ է արել մասնակցել ընրություններին եւ քվեարկել իր իրավահաջորդի օգտին: Երկրի նոր նախագահը կընտրվի 2 տարի ժամկետով, որպեսզի կազմակերպի ազգային երկխոսության համաժողովի անցկացումը, որի ժամանակ կմշակվի երկրի նոր քաղաքական համակարգը, առաջին հերթին սահմանադրությունը:
Եմենում այսօր նախագահ են ընտրում. թեկնածուն մեկն է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ