«Իրատես de facto» թերթը զրուցել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի հետ։ Հատված հարցազրույցից.
«Ասում են` որոշել եք դրես-կոդ ներդնել: Հա էլի` ԲՀԿ-ի դռների մոտ հանդիպող երկարոտն «երազանքների փերիները» շատ են պատգամավորներին շեղում, եւ ինչու միայն, ԱԺ ընդմիջումներին այնպիսի տպավորություն է, թե պատգամավորների օգնականուհիները կաստինգի են ելել:
Գիտեք, ես չեմ կարծում, որ դա պետք է ինչ-որ իրավական ակտով կարգավորվի, բայց մյուս կողմից էլ, այո, ԱԺ-ն ռեստորան չէ, բնականաբար նաեւ գիշերային ակումբ չէ, նաեւ պուրակ չէ, եւ կարծում եմ՝ որոշակի նորմեր պետք է գործեն` այդ «վայրերից» որոշակիորեն տարբերվելու համար:
Գիտեք, տարիներ առաջ նման մի փորձ եւս եղավ, սակայն մեկ-երկու ամիս հետո կաստինգը շարունակվեց` շատ ավելի հետաքրքիր ու գունեղ:
Ես չասացի` ինչ-որ բան անելու եմ անպայման, ես ասացի` ինչ եմ մտածում այդ մասին:
Եվ վերջին հարց. ինչին եք ամենից շատ կարոտում կառավարությունում:
Օ, չեմ հասցնում։ Հինգշաբթի օրերն այնտեղ եմ լինում, կարոտել չեմ հասցնում:
Ձեր գործն էլ գործ չէ. երկու կողմից` ռինգի հակառակ կողմերում…»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում