Այլևս չեմ շփվելու Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ. Ս. Լավրով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ այլևս մտադիր չէ շփվել Ուկրաինայի արտգործնախարար Սերգեյ Դեշիցայի հետ, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Շաբաթ Կիևում Ռուսաստանի դեսպանատունը հարձակման էր ենթարկվել: Դեպքի վայր ժամանած Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Դեշիցան իրեն թույլ է տվել անպարկեշտ արտահայտություններ ռուսաստանյան ղեկավարության հասցեին:

«Ինչ վերաբերում է Դեշիցային, ես արդեն ամեն բան ասել եմ նրա վարքի մասին: Նրա հետ այլևս խոսելու բան չունեմ, և չեմ պատրաստվում նրա հետ շփվել», – ասել է Լավրովը:

Մոսկվան պահանջում է Կիևից միջոցներ ձեռնարկել Ուկրաինայում ռուսաստանյան դեսպանատների և հյուպատոսությունների անվտանգությունն ապահովելու համար: «Դրա պատասխանատվությունն ամբողջովին ընկնում է ուկրաինական իշխանությունների վրա», – ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում:

deshisca




Լրահոս