ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Հորդանանանի ներկայացուցիչ արքայազն Զեիդ Ռաադ Զեիդ Ալ-Հուսսեյնին հաստատել է մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի պաշտոնում: Նրա թեկնածությունը, որն առաջադրել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, հավանության է արժանացել ՄԱԿԻ ԳԱ 193 անդամ-երկրների կողմից:
Հորդանանի դիվանագետն իր ելույթում նշել է, որ կդառնա առաջին գլխավոր հանձնակատարն Ասիայից և մուսուլմանական ու արաբական աշխարհից: Նրա խոսքով, իր նշանակումը արտացոլում է միջազգային հանրության վճռականությունը պայքարել այդ աշխարհամասի մարդու իրավունքների համար:
Արքայազն Զեիդին, որը կրթություն է ստացել ԱՄՆ-ում և Անգլիայում, սատարել են ՄԱԿ-ի անդամ գրեթե բոլոր երկրները: