ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գործարար Սիլվա Համբարձումյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ ինքը հաստատ որոշել է ԱԺ առաջիկա ընտրություններում իր թեկնածությունն առաջադրել Հայաստանի 41 ընտրատարածքներից որեւէ մեկում: «Այո՛, ես իմ թեկնածությունը դնելու եմ, ես օրերս հայտարարություն կանեմ եւ այդ ժամանակ կասեմ, թե որտեղ եմ դնելու իմ թեկնածությունը: Կուսակցություն էլ եմ մտնելու, բայց չեմ ասելու, մամուլի ասուլիսի ժամանակ կհայտարարեմ: Ես գնալու եմ մեծամասնականով: Սխալ չհասկանաք, համամասնականով չեմ գնալու, որ տեսնեն, որ առանց փողի մարդ ընտրվում է»,-նշեց Համբարձումյանը: Մեր տեղեկությունների համաձայն` գործարար տիկինն ընդգրկվելու է Հանրապետական կուսակցության շարքերը:




Լրահոս