Հունիսի 18-ի աստղագուշակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոյ. Այսօր միանգամից չի հաջողվի ճիշտ գնահատել տեղի ունենալիքը, քանի որ հակասական ու իրարամերժ երևույթները անսպասելիորեն շատ են: Պետք է խստապահանջ լինեք շփումներում և զգույշ` խոսակցություններում:

Մի շտապեք արտահայտել ձեր տեսակետը, անգամ եթե լիովին համոզված եք դրա ճշմարտացիության մեջ:

Աշխատեք արդար լինել ընտանեկան հարաբերություններում և թույլ մի տվեք, որ պատահական զգացմունքներն ազդեն ձեր ցանկությունների վրա:

Ցուլ. Բավական հակասական օր է: Մի կողմից ձեզ մոտ լավ են ստացվում որոշ այնպիսի բաներ, որոնք չէին ստացվում նախկինում, և դա կարող է առաջընթացի նախադրյալ դառնալ: Մյուս կողմից էլ` չափից ավելի շատ եք ստիպված լինելու ժամանակ վատնել վիճաբանողներին հաշտեցնելու, ինչպես նաև այնպիսի հարցեր լուծելու վրա, որոնք ձեզ համար ոչ մի հետաքրքրություն չեն ներկայացնում:

Մտերիմների հետ հարաբերությունները ներդաշնակ կդառնան, եթե դուք զիջողականություն դրսևորեք և չպնդեք ձերը մանրուքների վերաբերյալ:

Երկվորյակներ. Առավոտյան դժվար կլինի խնդիրներից ու կոնֆլիկտներից խուսափելը` օրվա այդ ժամանակահատվածում չափազանց բարդ է գտնել փոխզիջում` սեփական ցանկությունների, որոնք միշտ չէ, որ պարզ ու անմեղ են, և այն բանի միջև, թե ինչ են ձեզանից սպասում մտերիմները: Սակայն դուք չեք դրսևորում ձեր սովորական համառությունը, այդ իսկ պատճառով էլ կոնֆլիկտները չեն բորբորքվում, այլ` մարում են:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է ցանկացած համատեղ գործունեության համար: Առավել մեծ հաջողության կհասնեն նրանք, ովքեր կգերադասեն ներշնչել ու հրամայել, այլ ոչ թե աշխատել ինքնուրույն:

Խեցգետին. Չնայած մանր դժվարություններին և թյուրիմածություններին, օրն ընդհանուր առմամբ հաջող ընթացք կունենա: Ձեզ կհաջողվի գտնել դաշնակիցների և օգնականների, հասնել պրոֆեսիոնալ հաջողությունների` շնորհիվ ազդեցիկ անձի հովանավորության:

Լավ օր է ընկերական հանդիպումների և ռոմանտիկ ժամադրության, ցանկացած տեսակի ոչ պաշտոնական շփումների համար: Համակրանք դուք նվաճում եք շատ արագ, սակայն բավական կանցնի, մինչև այսօր սկսած հարաբերությունները լուրջ բնույթ ստանան:

Առյուծ. Թեթև հաջողությունների և հաճելի հաղթանակների օր է: Դուք կարողանում եք հարթել անգամ այնպիսի խնդիրներ, որոնք ձեզ անլուծելի էին թվում: Բարենպաստ օր է մանկավարժական և մարզչական գործունեություն ծավալելու համար:

Օրվա ֆինանսական պատկերը չի կարող չուրախացնել` ձեր գործերի վիճակը կայուն է, դուք կարող եք ձեզ թույլ տալ ինչ-որ չպլանավորած գնումներ, հաճելի ծախսեր:

Կույս. Դուք եռանդուն եք, ուժերով լի, վճռական տրամադրված, այնպես որ դժվար թե ինչ-որ բան կամ որևէ մեկը կարողանա ձեզ խանգարել հաջողության հասնելուն: Սակայն դրան հասնելու ուղին հեշտ չի լինելու, տրամադրվեք այն բանին, որ ստիպված եք լինելու պայքարել, դիմակայել ուժեղ հակառակորդի և պնդել ձեր տեսակետը դժվար վեճերում:

Որքան էլ որ զամանալի է, որքան ավելի տարաբնույթ են ձեր գործերը, այնքան ավելի լուրջ արդյունքների եք հասնում:

Հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ, չի բացառվում ռոմանտիկ հրապույր:

Կշեռք. Այսօր առաջին հերթին պետք է խուսափել չմտածված քայլերից և հրաժարվել չարդարացված ծախսերից: Միայն չափավորությունն ու զսպվածությունը կարող են նպաստել հաջողության հասնելուն: Պետք է զգույշ լինեք պրոֆեսիոնալ և ֆինանսական հարցերում, որպեսզի չդառնաք մեքենայությունների և խարդախության զոհը:

Նշանի որոշ ներկայացուցիչներ այսօր ինչ-որ անսովոր բաներ կանեն, կդիմեն գործողությունների, որոնք կփոխեն կյանքի ընթացքը: Նրանք կառաջնորդվեն նախազգացողությամբ, հաճախ իրենք իրենց հաշիվ չտալով տեղի ունեցողի վերաբերյալ: Այդ իսկ պատճառով էլ շրջապատի բացատրությունները բարդ կլինեն և կվերածվեն վեճերի:

Կարիճ. Հակասական օր է: Դուք կարող եք բավական լուրջ հաջողության հասնել, սակայն կարծես միտումնավոր դա չեք անում: Չցանկանալով լսել շրջապատի կարծիքը, դուք ձեր գիծն եք առաջ տանում, և միայն ձեր տեսակետի ոչ ճիշտ լինելու ակնհայտ ապացույցը ձեզ կստիպի փոխել ձեր վարքագիծը: Ցավոք, այդ պահին շատ բան կորցրած կլինեք:

Շփումներում ամենակարևորը զգուշավորությունը կլինի, ձգտեք չարտահայտել ձեր կարծիքը մարդկանց կամ նրանց վարքագծի մասին:

Աղեղնավոր. Օրն ընդհանուր առմամբ լավն է, միայն կեսօրին պետք կլինի զգուշավորություն և ինքնատիրապետում դրսևորել: Հրաժարվեք չպլանավորած գնումներից, նվազագույնի հասցրեք զվարճությունների հետ կապված ծախսերը, մի վստահեք սակավածանոթ մարդկանց` որքան էլ որ ձեզ համար հաճելի լինի նրանց ասածները լսելը:

Արժեցող մտահղացման իրականացման համար պետք կլինի դուրս գալ ձևավորված ավանդույթների շրջանակներից:

Այսօր կարելի է հաջողության հասնել ինչպես պրոֆեսիոնալ ոլորտում, այնպես էլ անձնական կյանքում:

Այծեղջյուր. Ձեր ձգտումներն ու նպատակները գնալով ավելի բարձր մակարդակների են հասնում, և առօրեական խնդիրների լուծումը կորցնում է որևէ հետաքրքրություն: Բարեբախտաբար, ընթացիկ գործերի մասին կարելի է և չանհանգստանալ, քանի որ դրանք համեմատաբար բարվոք վիճակում են: Իսկ ահա ապագային միտված պլանները արժանի են մանրակրկիտ ուսումնասիրման և այժմ կարելի է դրանք վերլուծել ու ճիշտ գնահատել:

Ձեզ խաբելը դժվար չէ, ինչից կարող են օգտվել անբարյացկամները, այնպես որ վստահեք միայն նրանց, ում լավ եք ճանաչում:

Ջրհոս. Անբարյացկամները, ովքեր ցանկանում են շեղել ձեզ ուղուց, այսօր դրան կհասնեն առանց դժվարության: Դուք պատրաստ եք հավատալ ինչին ասես, և դա կարող է ոչ ճիշտ որոշումների, ֆինանսական կորուստների, անձնական խնդիրների պատճառ դառնալ:

Հեշտ չի լինի ընդհանուր լեզու գտնել շրջապատի հետ, բանը կհասնի նրան, որ դուք կվիճեք անգամ նրանց հետ, ում հետ կցանկայանիք երկար և երջանիկ ապրել:

Ձկներ. Օրը կարող է դասավորվել բավական հաջող, եթե դուք խելամիտ լինեք և չտրվեք ձեր բոլոր ցանկություններին: Պրոֆեսիոնալ խնդիրներն այնքան դժվար չեն, որքան ժամանակին ձեզ թվում էին, բազմաթիվ բարդ հարցերի ճիշտ պատասխանները ընկած են արտաքին մակերևույթին:

Ընտանեկան բազմաթիվ խնդիրներ ստիպված եք լինում լուծել ինքնուրույն, քանի որ մտերիմները չեն կիսում ձեր հայացքները: Դուք հակված չեք վեճերի մեջ մտնելու և երկար բացատրություններ տալու, և նման մարտավարությունը շատ արդյունավետ է:




Լրահոս