Ռ․Նազարյանը տեղյակ չէ, թե ինչքան աշխատավարձ է ստանում «ՀԷՑ»-ի տնօրենը․ «Հայկական ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը երեկ մեր թղթակցի հարցերին ի պատասխան հայտնել է, թե ինքը չգիտի՝ որքան աշխատավարձ է ստանում «Հայաստանի էլեկտրական ցանցերի» տնօրենը:

«Դա իրենք գաղտնի են պահում, ես հաստատապես կարող եմ ասել, որ չգիտեմ, թե որքան է նրա աշխատավարձը»,-ասել է Նազարյանը՝ հավելելով, որ չգիտի նաև, թե որքան աշխատավարձ է ստանում «Հայռուսգազարդի» գլխավոր տնօրենը:

Այստեղ էականն այն է, որ այդ պաշտոնավորների աշխատավարձերը ներառված են էլեկտրաէներգիայի և գազի սակագներում:
Ըստ որոշ ոչ պաշտոնական տեղեկությունների, վերը նշված պաշտոնյաների աշխատավարձերը ամսական մի քանի տասնյակ հազար դոլար են, և դրա դիմաց վճարում ենք մենք՝ սպառողներս»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս