Կանխատեսվել է հով ամառ․ «Հայոց աշխարհ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում կդիտվի: Առավելագույն ջերմաստիճանը Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում կհասնի 33 աստիճանի, իսկ լեռնային շրջաններում առավելագույն ջերմաստիճանը կլինի 27 աստիճան: Նվազագույն ջերմաստիճանը հովտային շրջաններում կհասնի 16 աստիճանի, լեռնային շրջաններում՝ 13 աստիճանի: Սակայն այս տաքացումը երկար չի տևի, քանի որ հաջորդ օրերին ցուրտ օդի ալիք կմոտենա Հայաստանին:

Այս մասին երեկ տեղեկացրեց «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը. «Ընդհանուր առմամբ՝ կանխատեսվել է հով ամառ: Ամռան առաջին երկու ամիսներին՝ հունիսին և հուլիսին, ջերմաստիճանը կլինի նորմային մոտ՝ բացասական շեղումով օգոստոսին էլ նորմային մոտ՝ դրական շեղումով: Միջին ջերմաստիճանը Արարատյան դաշտում հուլիս-օգոստոսին կլինի 26 աստիճան: Հունիսին ու հուլիսին տեղումները կանխատեսվել են նորմային մոտ՝ դրական շեղումով»»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: 




Լրահոս