«Մեր նպատակը հարկային եկամտների աճի կայուն տեմպ ապահովելն է» Գ․ Խաչատրյան․ «Հայկական ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը զրուցել է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հետ։ Հատված հարցարույցից.

«Պարոն Խաչատրյան, հուլիսի 1-ին ավարտվում է նոր սրնդի ՀԴՄ-ների համատարած տեղադրման վերջնաժամկետը, բայց մեր ունեցած տեղեկություններով՝ ՀԴՄ-ներ չկան։

ՀԴՄ-ները կան, ճանապարհին են, մոտ օրերս մենք կստանանք, ոչ մի խնդիր չկա։ Նոր ՀԴՄ-ները փոխելու են տնտեսական միջավայրը, պարզեցնելու են, հաշվառման խնդիրները լուծելու են էլեկտրոնային եղանակով։

Պարոն Խաչատրյան, Դուք իրոք կարծում եք, որ այդ ՀԴՄ-ները 400 դոլար արժեն։ Ախր 400 դոլար հիմա արդեն IPad-ներն արժեն։

Եթե դուք կայքերով ուսումնասիրեք, համադրություններ անեք, կտեսնեք ՝ արժի՞, թե՞ չարժի։ Ճիշտ հակառակը, քանի որ ծրագրային ապահովումը մենք համատեղ ենք արել, բավականին էժան գներով ենք ձեռք բերել։

Որքա՞ն լրացուցիչ մուտքեր եք ակնկալում ստվերի կրճատման արդյունքում։

Դա շատ դժվար է հիմա ասել, բայց մեր հիմնական նպատակը հարկային եկամտների աճի կայուն տեմպ ապահովելն է։

Եթե որոշ գործարարներ, այնուամենայնիվ, դուրս չգան ստվերից, Դուք կհիասթափվե՞ք։

Գործարարների՞ց, թե՞ մեր գործունեությունից։

Տարբերություն չկա։

Իհարկե, կհիասթափվեմ»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս