Միայնակ թոշակառուից գողացել են սեփական հուղարկավորության համար պահված վերջին գումարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միայնակ թոշակառու, առաջին կարգի հաշմանդամ, բռնադատված քաղաքացին դիմել է Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին՝ խնդրելով աջակցել, որ վերացվի քննիչի անարդար որոշումը:

Թոշակառուն գալով տուն նկատել է, որ ամբողջ գույքը հանել են դուրս, իսկ բաճկոնի գրպանից գողացել 400 հազար դրամն ու 100 եվրոն, որոնք պահել էր իր հուղարկավորության ծախսերը հոգալու համար: Սակայն քննիչը որոշել է մերժել քրեական գործի հարուցումը՝ պատճառաբանելով, որ քննությամբ գողության մասին տվյալներ ձեռք չեն բերվել:

Պաշտպանը միայնակ թոշակառուի խնդրի մասին գրություն է ուղարկել գլխավոր դատախազին: Ի պատասխան՝Պաշտպանին հայտնել են, որ թոշակառուի դիմումով Երևանի դատախազը վերացրել է քննիչի որոշումը և հարուցել է քրգործ: Թոշակառուին նաև պարզաբանել են, որ քննիչի անաչառությանը կասկածելու դեպքում կարող է բացարկ հայտնել վերջինին:

Պաշտպանի աշխատակազմ




Լրահոս