Ս. թ. հունիսի 18-ին` ժամը 14:00-ին, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում տեղի կունենա գրական-գեղարվեստական ցերեկույթ` նվիրված արևմտահայ բանաստեղծ, թարգմանիչ և էսսեիստ Հրանտ Նազարյանցի 130-ամյակին: Միջոցառմանը բացման խոսքով հանդես կգա թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը:
Ասմունքով հանդես կգան Մ. Մաշտոցի անվան խոսքի մշակույթ կենտրոնի սաները, Կոմիտասի ստեղծագործությունների կատարմամբ՝ երգչուհի Մարիամ Կանայանը:
Բանախոս՝ գրականագետ Յուրի Խաչատրյան: