Նյու Յորքի Sothebys աճուրդում վաճառվել է ամենալեգենդար դրոշմանիշերից մեկը: Ութանկյուն «Բրիտանական վարդագույն Գվիանա»-ի վերջնական գինը եղել է 9 մլն դոլար: Այսպիսով, այն դարձել է աշխարհում անենաթանկարժեք դրոշմանիշը, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
«Ֆիլաթելիայի արքայադուստրը», ինչպես այն կոչում են ոչ պաշտոնապես, տպագրվել է 1856թ.-ին Ջորջթաունում, ժամանակակից Բրիտանական Գվիանայի մայրաքաղաքում, որն այն ժամանակ Մեծ Բրիտանիայի գաղութն էր: Տեղի փոստի տնօրենը ստիպված է եղել այն տպագրել, քանի որ լոնդոնից ուղարկված դրոշմանիշերը ժամանակին տեղ չեն հասել:
Այսօր երեք տպագրված սերիաներից պահպանվել է միայն մեկ օրինակ` 1 ցենտ նոմինալ արժողությամբ, որն էլ վաճառվել է Sothebys-ում:
«Բրիտանական վարդագույն Գվիանան» պատկանել է մուլտիմիլիարդատեր Ջոն Դյուպոնին, որը դեռևս 1980թ.-ին այն գնել էր «ընդամենը» 935 հազար դոլարով: Վերջին անգամ այն հանրությանն էր ցուցադրվել 1987թ.-ին: Իսկ 2010թ.-ին Դյուպոնը դատապարտվել էր սպանության համար և մահացել ԱՄՆ բանտում: