ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպեց «Ռուսական երկաթուղիներ» Բաց բաժնետիրական ընկերության ավագ փոխնախագահ Վալերի Ռեշետնիկովին:
Հանդիպման ընթացքում կողմերի միջեւ տեղի ունեցավ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ 2008 թվականի փետրվարի 13-ին կնքված Կոնցեսիոն պայմանագրի երրորդ համաձայնագրի նախաստորագրումը, որով հաստատվում է կոնցեսիոն ակտիվների դուրսգրման, վերադարձման եւ փոխարինման կարգը:
Ձեռք բերվեց պայմանավորվածություն Կոնցեսիոն պայմանագրի երրորդ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաեւ պատրաստել եւ մշակել Կոնցեսիոն պայմանագրի 4-րդ լրացուցիչ համաձայնագիրը, որով կկարգավորվեն ներդրումային հարցերը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության լրատվական ծառայություն